Փավստոս Բուզանդ «Արշակ և Շապուհ»

Փավստոց Բուզանդը ծնվել է 4-եդ դարում, վաճանվել՝ 5-րդ դարում։ Նա հայ պատմագիր է՝ ում շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը:

  • Ի՞նչ է ավանդազրույցը

Ավանդազրույցը հայկական հին ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանր է։ Ավանդազրույցները երբեմն կոչվում են նաև պատմական բանաստեղծություն, քանի որ նրանցում նկարագրվում են իրական պատմական փաստեր, դեմքեր և դեպքեր։ Հնում կոչվել են նաև «երգք առասպելաց»։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ դրանք շատ սիրված են եղել ժողովրդի կողմից և մշտապես անգիր արտասանվել, պատմվել ու երգվել են՝ հատկապես ժողովրդական ծեսերի ու տոնակատարությունների ժամանակ։ Ավանդազրույցներն ունեցել են հարուստ և պատկերավոր լեզու, հերոսները ներկայացվել են զանազան գունեղ արտահայտչամիջոցներով։ Ավանդազրույցների մի մասը հորինված է ազատ ոտանավորով, որը ձևով մոտ է արձակին և խոսքին հաղորդում է ժողովրդական-խոսակցական լեզվի երանգ։

  • «Արշակ և Շապուհ» ավանդազրույցի բովանդակությունը

Ավանդազրույցի համաձայն՝ Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով, խաբեությամբ գերել է հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Վերջինս հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմանների խորհրդով հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել և փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա, և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկական հողի վրա մեղա է եկել և ներում է խնդրել, իսկ հայկական հողի վրա ըմբոստացել է։ Շապուհը բանտարկել է Արշակին։
Ըստ զրույցի վերջաբանի՝ Արշակի պալատական ներքին Դրաստամատը, որը պարսկական բանակում մեծամեծ քաջագործություններ էր արել քուշանների դեմ մղված պարսից պատերազմներում, հրաժարվել է պարգևից և փոխարենը մեկ օրով Խուժաստանի Անհուշ բերդում Արշակին այցելելու իրավունք խնդրել։ Նրան թույլատրվել է տեսակցել Արշակի հետ։ Դրաստամատն արձակել է Արշակի կապանքները, հագցրել արքայավայել, կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ ինքը։«Արշակ և Շապուհ» ավանդազրույցի գաղափարը

Այս զրույցի հիմնական գաղափարն այն է, որ մարդն իր հայրենիքում, իր հողի վրա է միայն ազատ, հպարտ ու համարձակ, ուստի սրբությամբ պետք է պահպանել հայրենի հողը: 

«Արտաշես և Սաթենիկ» առասպել

Ներկայացրու առասպելի բովանդակությունը: 
Ըստ ավանդազրույցի սյուժեի՝ Ալանները հարձակվում են Հայաստանի վրա, և Արտաշես թագավորը նրանց հետ պատերազմ է սկսում։ Պատերազմի արդյունքում Ալանները պարտություն են կրում և հետ քաշվում, անցնելով Կուր գետը: Արտաշեսը կռվի ժամանակ գերում է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չհարձակվել, սակայն Արտաշեսը մերժում է նրան։ Այդ ժամանակ Ալանների արքայադուստրը՝ Սաթենիկը գալիս է գետի ափը, և ձայն է տալիս Արտաշեսին։ Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան, և անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանների թագավորը գլխագին է ուզում աղջկա համար, և Արտաշեսը որոշում է Սաթենիկին փախցնի։ Արտաշեսը Սաթենիկին փախցնում և բերում է մայրաքաղաք Արտաշատ, որտեղ էլ կայանում է հարսանիքը։
Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքից մինչև օրս մի սովորություն է պահպանվել: Ի՞նչ սովորություն է դա,  ի՞նչ է խորհրդանշանում:
Մինչ մեր օրերը պահպանվել է հարսի համար գլխագին ուզելը։ Գլխագինը այն գումարը կամ իրն է, որը աղջկա հայրն ստանում Է փեսայից՝ աղջիկը նրան տալու համար։

Classwork

Helena Clark thinks that we should know our own management style and not change it.

False.

Amelia Novak believes that we should give feedback to help our employees get better at what they do.

True

Akira Yoshida will focus on the problems with change.

Top of Form


False

 Cheng Wei believes that leading small businesses is different from leading big ones.

Top of Form


True

Omar Abboud thinks that when your team doesn’t feel sure about the things happening around them, it can cause problems.

True

 Tracy Edwards believes that conflict is bad and you should not let it happen in your team.

False

Արտաշես և Արտավազդ» առասպել

Ներկայացրու առասպելի բովանդակությունը:

Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ 

«Արտավազդ և Արտաշես» առասպելից մինչև օրս մի սովորություն է պահպանվել: Ի՞նչ սովորություն է դա,  ի՞նչ է խորհրդանշում։

Հայոց Լեզու 12

Գործնական աշխատանք

1։ Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված հայերենի գրային

շրջանի զարգացման փուլերը։

1. գրաբար (5-9-րդ դդ.), միջին հայերեն (10-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ

դարիցմինչև մեր օրերը)

2. գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.), աշխարհաբար (17-րդ

դարիցմինչև մեր օրերը)

3. գրաբար (5-10-րդ դդ.), միջին հայերեն (11-16 դդ.), աշխարհաբար (17-րդ

դարից մինչև մեր օրերը)

4. գրաբար (5-12-րդ դդ.), միջին հայերեն (13-17-րդ դդ.), աշխարհաբար (18-րդ

դարիցմինչև մեր օրեր)

2։ Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը:

1. իբերակովկասյան

2. դրավիդյան

3. հնդեվրոպական

4. ֆիննաուգրական

 3։ Գրերի ստեղծումից հետո հայերենը զարգացման քանի՞

փուլ է անցել:

1. հինգ

2. չորս

3. երեք

4. երկու

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն

կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,

Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,

Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,

Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ

Եվ թափառական ուլե՛ր քարայծի,

Մի՛ չարաշահեք բարությունը մեծ

Ու համբերությունն այս մեծ քարափի։

Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,

Իր ներսը նայի, և ով իմանա,

Գուցե թե սրտից մի աղբյուր հանի

Կամ թե այնպիսի մի հարստություն,

Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամ….,

ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործուն, դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,

համբույր, եղջույր, թ….աման, սառուցյալ, նյութ, ձ….թ, կույտ, շաբաթօրյակ,

հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի

երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,

մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,

հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,

յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների

ու բաղաձայնների քանակը։

Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,

մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,

դազգահ: