Գարեգին Նժդեհ 1906-1921թթ․

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886[1], Կզնուտ, Երևանի նահանգ — դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։

907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է[4]։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։

1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Անկախության ՀՀ հռչակագիր

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականին, հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։

Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցելու պատիվն Արամ Մանուկյանին էր տրվել անուն-ազգանվան համար. 1918-ի գարնանը կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրը Արամ Մանուկյանն էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ կազմում է ՀՀ հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը:

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև

Նշանավոր Հայդուկներ

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։Բուլղարիայում Անդրանիկը գրում է իր «Մարտական հրահանգներ»-ը`   ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը ծառայեց բուլղարացիներին Առաջին բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912թ.-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն են ցուցաբերում Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։Անդրանիկը մասնակցում է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի դեմ ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատում հայկական վաշտի մասնակցությունն Առաջին Բալկանյան պատերազմին։ Առաջին Աշխարհամարտն սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ 

Զեյթունի ապստամբություն 1862թ.

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:Զեյթունի հայերը ունեցել են բաձր ինքնավարությու մինչև 19-րդ դարը:19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների:եյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյուքնում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը Զեյթունի ապստամբության ընթացքում ցույցեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայերով բնակեցված քաղաքներում՝ Կոստանդապոլսում, Վանում և Մուշում։:

Կարսի Պայմանագիր

Կարսի պայմանագիրը (թուրք.՝ Kars Antlaşması, ռուս.՝ Карсский договор), 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում[1]։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։

Պայմանագրի Դրութներ

Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները. Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։ Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։ Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի։ Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։

Հայկական Հարցը և Սան Ստեփանո

Հայկական հարցը Արևմտյան Հայաստանի Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրվելու, միացյալ պետություն ստեղծելու հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումն է, որը որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս Հայկական հարց անունով հայտնվում է միջազգային դիվանագիտության կիզակետում 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ) Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ) Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ) Պայմանագրի համաձայն.՝ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության դերը և նշանակությունը ողջ հայոց պատմության մեջ

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Հայ-Ադրբեջանական պատերազմ

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք , Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ Աթս ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով:

Հայկական կողմը հաղորդել էր հակառակորդի 3 ռազմական ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Արցախի Պաշտպանության բանակի նախնական տվյալներով՝ խոցված օդանավերը Սու-25, ուղղաթիռները՝ Մի-24 տիպի էին]:

Ըստ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տեղորոշման հոկտեմբերի 2-ի ժամը 00։15-ի տվյալների՝ Հայաստանի Զինված ուժերի կողմից խոցվել է 4 անօդաչու թռչող սարք՝ 1-ը` Կոտայքի, ևս 3-ը` Գեղարքունիքի մարզում: Բոլոր խոցված անօդաչուները, ըստ Շուշան Ստեփանյանի, եղել են հետախուզական։ Հայաստանի օդային տարածքում ընդհանուր առմամբ հոկտեմբերի 1-ին խոցվել է հակառակորդի 7 անօդաչու սարք: Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնված 6 անօդաչու թռչող սարքերից մեկից հրթիռ է արձակվել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել:

Երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հոկտեմբերի 5-9

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]: 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով[2]: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան[3]: Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա[4]: Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը[5]: Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك`‎‎ թագավոր)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։Շահական Պարսկաստանի գահակալական կռիվներից ու ներքին անիշխանությունից օգտվելով՝ լեռնաբնակ լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի գյուղերն ու ամրոցները։ Կովկասցիների հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները միավորվում են։ Կասպիական արշավանքի մասին իմանալով՝ նրանք կազմակերպում են հայ ազատագրական շարժումը։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից այստեղ են տեղափոխվում Ավան և Թարխան հարյուրապետները։