Հայ-Ադրբեջանական պատերազմ

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք , Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ Աթս ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։

Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին։

Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով:

Հայկական կողմը հաղորդել էր հակառակորդի 3 ռազմական ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Արցախի Պաշտպանության բանակի նախնական տվյալներով՝ խոցված օդանավերը Սու-25, ուղղաթիռները՝ Մի-24 տիպի էին]:

Ըստ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տեղորոշման հոկտեմբերի 2-ի ժամը 00։15-ի տվյալների՝ Հայաստանի Զինված ուժերի կողմից խոցվել է 4 անօդաչու թռչող սարք՝ 1-ը` Կոտայքի, ևս 3-ը` Գեղարքունիքի մարզում: Բոլոր խոցված անօդաչուները, ըստ Շուշան Ստեփանյանի, եղել են հետախուզական։ Հայաստանի օդային տարածքում ընդհանուր առմամբ հոկտեմբերի 1-ին խոցվել է հակառակորդի 7 անօդաչու սարք: Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնված 6 անօդաչու թռչող սարքերից մեկից հրթիռ է արձակվել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել:

Երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Оставьте комментарий